ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Օձերը, կարծես, չեն պատրաստվում նահանջել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 29-ին, ժամը 03:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Загружается новость ... "Лево"
Հունիսի 28-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 12 փողոցի տներից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարներն արևմտյան վիշապ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Նույն օրը ժամը 09:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնաբերվել է սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:–0–