484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
18:28
17 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։

Ինչպես հայտնում է ura.news–ը, «Ուրալսկիե ավիալինիի» թիվ U62631 չվերթն ուշացել է երկու ժամով միջադեպի պատճառով։ Ավիաընկերությունում պնդում են, որ ինքնաթիռն ուշացել է հարբած տղամարդու պատճառով։ Միջադեպի ականատեսները հակառակն են պնդում։

Ականատեսներից մեկի խոսքով, ինքնաթիռը լքելու պահանջները սկզբից միայն բանավոր են հնչել։

Загружается новость ... "Лево"

«Նրանց խոսքով, բորտուղեկցորդուհին խնդրել է ցույց տալ տոմսը, նա ցույց չի տվել, խնդրել է այլ տեղ նստել, նա չի նստել։ Մոտակայքում նստածները լսել են խոսակցությունը, նման բան չի եղել։ Ուղևորը խնդրել է հիմնավորում ներկայացնել ինքնաթիռը լքելու խիստ պահանջի համար, քառասուն րոպեից նրանք բերեցին փաստաթուղթ, որը մեզ շշմեցրեց։ Այդ ակտում ասվում էր, որ հարբած տղամարդը խանգարել է անձնակազմին։ Փաստաթղթի հակառակ կողմում մենք գրեցինք բողոք, ու 18 ուղևոր հասցրեց ստորագրել բողոքի տակ», – հայտնել է նա։

«Ուրալսկիե ավիալինիի» ընկերության մամուլի ծառայությունը պնդում է, որ Դոնի Ռոստովում նստեցման ժամանակ նրանք նկատել են ուղևորի, ով նստել է վթարային ելքի մոտ և գտնվում է հարբած վիճակում։

«Ըստ թռիչքների անվտանգությունն ապահովման պահանջների, հարբած ուղևոներին չի թույլատրվում նստել վթարային ելքերի մոտ։ Ուղևորը չի կատարել հրամանատարի կարգադրությունը և այլ տեղ չի նստել, ինչից հետո հրամանատարը որոշել է դեպքի մասին հայտնել Ռոստովի օդանավակայանի ոստիկաններին։ Ոստիկանները ժամանել են ինքնաթիռ»,– ասվում է ավիաընկերության մեկնաբանության մեջ։

Ոստիկանները նյութը ուղարկել են հաշտարար դատավորին, և ուղևորը տուգանվել է 500 ռուբլով։ Նյութերն ուղարկվել են Ռոստրանսնադզոր։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
12:55
04 Դեկտեմբերի 2017
Արկ է հայտնաբերվել Կապանի տներից մեկի մոտ
Կապանի տներից մեկի մոտ արկ է հայտնաբերվել։
11:11
04 Դեկտեմբերի 2017
Հայերի և վրացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Հայերի և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։