ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Գորիկ Տոնոյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-02 և 911 ծառայություն: Վրաերթի ենթարկվածները միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են, իսկ նրանցից մեկի անուն ազգանունն է Սարգիս Պետրոսյան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում