437.67
4.35
404.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

Մաշտոցի պողոտայում Mercedes–ը բախվել է BMW–ին. կան տուժածներ

10:36
21 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 21-ի լույս գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 750» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կայանած «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենային (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս.Գ.-ն (ծնված 1986 թ.) և Գ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ս.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ա.-ինը՝ կայուն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը