536.6
7.56
476.68
+32
Եղանակը Երևանում
Հայ

Մատենադարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. մեկ մարդ ստացել է ծանր այրվածքներ (ՎԻԴԵՈ)

23:03
13 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հունիսի 13-ին, ժամը 14:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ Ա.Բ., ծնված 1938 թ.):

«Հողատարածքում անօգնական վիճակում և ոտքերի շրջանում այրվածքներով հայտնաբերվել է սեփականատեր Ա.Բ.-ն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր (ստացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին: Այրվել է խոտածածկույթ և կուտակված աղբ (մոտ 2000 քմ տարածքում):-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:12
14 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
11:00
14 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա, կա վիրավոր։
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ:
15:19
12 Հուլիսի 2019
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
11:29
12 Հուլիսի 2019
Ողբերգական վթար Երևանում. կա 2 զոհ և վիրավորներ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Նախօրեի ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:30
12 Հուլիսի 2019
Հայաստանում 29–ամյա քաղաքացին ընկել է 20–մետրանոց ջրհորը
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
21:01
11 Հուլիսի 2019
Ամուսինը կտրել է կնոջ պարանոցը` փեսայի հետ սիրային կապի մեջ կասկածելու համար. հրապարակվել է նրա ազատազրկման վճիռը
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինը  սպանել է կնոջը՝  նրան կասկածելով դավաճանության մեջ։
17:53
11 Հուլիսի 2019
Պայթյուն Ջրվեժում, կա տուժած
Այսօր ցերեկը պայթյուն է որոտացել Ջրվեժ գյուղում։
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
14:18
11 Հուլիսի 2019
Մերձմոսկվայում ՋԷԿ է այրվում. կան տուժածներ
Միտիշչի քաղաքում այսօր հրդեհվել է ՋԷԿ–27–ի տարածքում գտնվող բարձրավոլտ ճնշման կայանը։