ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ –վթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն տուժածը, ով տղամարդ էր, ճանապարհին մահացել է:
Կայքի հաղորդմամբ, վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանած վիճակում գտնվող մեկ այլ Mercedes–ի: Քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։–0–