478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Մահվան ելքով ՃՏՊ Երևանի կենտրոնում` անչափահասի և եռամյա փոքրիկի մասնակցությամբ
10:20
30 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ողբերգական ավտովթար է գրանցվել նախօրեին երեկոյան Երևանի կենտրոնում։

Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայությունը, նոյեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի և 5-րդ դասի «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորն արգելափակված է, իսկ վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

««Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևոր 54–ամյա  Մ. Ա.-ն տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր` 3–ամյա Մ. Ու.-ն` «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ 3–ամյա փոքրիկինը` ծանր:

«Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW»-ի ուղևոր 16–ամյա Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ երիտասարդը մահացել է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։
13:18
24 Հուլիսի 2017
Ավտովթար Լոռիում. երկու հոսպիտալացվածներից մեկը ՌԴ քաղաքացի է
Կիրակի՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:40
24 Հուլիսի 2017
36–ամյա քաղաքացի է կորել Շիրակում. ենթադրվում է, որ նա ջրահեղձ է եղել
Այս գիշեր Շիրակի մարզում 36–ամյա քաղաքացի է կորել։
10:45
24 Հուլիսի 2017
Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. 1 մարդ հոսպիտալացվել է
Վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Արտաշատի գազալցակայաններից մեկում։
10:15
24 Հուլիսի 2017
Երևանում ուղևորատար «Գազել» է վթարվել. 7 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։