+21
Եղանակը Երևանում
Հայ

Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել

14:51
15 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (Մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ 32-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին նրա հագին եղած հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կրակված պարկուճ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Առողջական վիճակից ելնելով՝ տուժողն ի վիճակի չի եղել մասնակցել քննչական գործողությունների:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:48
15 Սեպտեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ:
12:37
15 Սեպտեմբերի 2019
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին:
11:00
15 Սեպտեմբերի 2019
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է (ՖՈՏՈ)
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է:
18:13
14 Սեպտեմբերի 2019
Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
Այսօր երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
14:29
14 Սեպտեմբերի 2019
Նոր Նորքում երիտասարդ տղամարդը ձողից կախված է հայտնաբերվել խաղադաշտում
Նոր Նորքում արտակարգ դեպք է պատահել:
11:37
14 Սեպտեմբերի 2019
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել:
21:15
13 Սեպտեմբերի 2019
220 դոլարի վնաս. երիտասարդները Վրաստանի Թելեթի գյուղից ավտոքարշակով Վանաձոր են տեղափոխել անսարք Opel–ն ու չեն վճարել գումարը
220 դոլարի վնաս. երիտասարդները Վրաստանի Թելեթի գյուղից ավտոքարշակով Վանաձոր են տեղափոխել անսարք Opel–ն ու չեն վճարել գումարը:
18:39
13 Սեպտեմբերի 2019
19–ամյա երիտասարդը Նիվա–ով մխրճվել է Ավանի բնակելի տներից մեկի մեջ. կա վիրավոր
19–ամյա երիտասարդը Նիվա–ով մխրճվել է Ավանի բնակելի տներից մեկի մեջ. կա վիրավոր:
17:17
13 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է:
14:23
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տղամարդը դաժանորեն ծեծել է 70–ամյա մորը
Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին:
14:17
12 Սեպտեմբերի 2019
Բացառիկ տեսանյութ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ. Արմավիրում Mercedes–ը մեծ արագությամբ բախվում է ՎԱԶ 2106–ին։
11:51
12 Սեպտեմբերի 2019
Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները. ԶԼՄ
Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները: