542.18
7.56
481.98
+6
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

13:07
16 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը, ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, որտեղ դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակ է բացել նրանց ուղղությամբ:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են երեք երիտասարդները՝ իրենց ուղղությամբ կրակ արձակելու պահին:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննություններ», - նշվում է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:54
22 Ապրիլի 2019
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
22:57
21 Ապրիլի 2019
Սյունիքի մարզում մասամբ եկեղեցի է փլուզվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
16:45
21 Ապրիլի 2019
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Նախօրեին՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
13:57
21 Ապրիլի 2019
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել:
12:15
21 Ապրիլի 2019
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել:
12:59
20 Ապրիլի 2019
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes–ը գլխիվայր շրջվել է:
19:11
19 Ապրիլի 2019
Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ:
18:26
18 Ապրիլի 2019
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը:
17:20
18 Ապրիլի 2019
Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը
Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:39
18 Ապրիլի 2019
Ինքնասպանության հասցնելը. հայտնի են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ։