ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ հունվարի 14-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «մեջքի ծակծկված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավոր քաղաքացին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 29-ամյա Արմենակ Միքայելյանն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է հիվանդասենյակում։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 16։20-ի սահմաններում իրենց գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 19-րդ փողոցի բնակիչ 40-ամյա Արշակ Արզումանյանի և վիրավորի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած «ՄՌ-155» տիպի, 12 տ/չ, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Ա. Միքայելյանի ուղղությամբ, ով էլ թիկնային հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օր, ժամը 23։30-ի սահմաններում Ա. Արզումանյանի կողմից վարվող Opel Astra մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը Ա. Արզումանյանի ընկերը՝ համագյուղացի 45-ամյա Գառնիկ Ահարոնյանը ներկայացրել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Ա. Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ։-0-