ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
Վարորդը դիմել է փախուստի` վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական վիճակում, հաղորդում է shamshyan.com–ը։
Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը «ծայրահեղ ծանր», 3-ը՝ «ծանր կայուն» ախտորոշմամբ, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի հաղորդմամբ, ՃՈ աշխատակիցները նշված BMW-ն հայտնաբերել են դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բակում: Ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է:
Վնասված է նաև առջևի հատվածը, կոտրված են աջ և ձախ հայելիները:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների և վարորդի ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում