ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes G 500 մակնիշի, BYD մակնիշի, BMW մակնիշի և կին վարորդի Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։–0–