ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»–ի խաչմերուկում, բախվել են Honda Passport մակնիշի, ԶԻԼ մակնիշի, Mercedes մակնիշի, Mercedes մակնիշի, ԳԱԶել մակնիշի, Opel մակնիշի, Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ ստեղծելով՝ դիմել է փախուստի: Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:-0-