ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:50-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 28-ամյա Գագիկ Բաղդասարյանի վարած Mercedes S 320 մակնիշի, 34-ամյա Վահագն Սաղաթելյանի վարած Toyota Ipsum մակնիշի, 43-ամյա Մերուժան Գրիգորյանի վարած Ford Transit մակնիշի և 43-ամյա Արթուր Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։–0–