ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում անհայտ վարորդը Nissan մակնիշի 20 ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ` Volkswagen մակնիշի ավտոմեքենային։
Կայքի հաղորդմամբ, Nissan-ի վարորդը և ուղևորները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ վթարի հետևանքով Toyota-ից 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում