ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 7-ին ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
«Պարզվել է, որ այրվում են հյուրասենյակը, խոհանոցն ու պատշգամբը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), իսկ միջանցքը՝ մասամբ, տուժածներ չկան», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–