ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` հոկտեմբերի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:10-ի սահմաններում Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի և «ՈւԱԶ 3152» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «06»-ում գտնվող 55-ամյա Սերժիկ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:
Загружается новость ... "Лево"
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ամբողջական տվյալները:
Կայքի եղեկություններով, մահացածները հայր ու որդի են, որդին պայմանագրային զինծառայող էր։ Նրանք վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից, երբ ճակատ-ճակատի տեղի է ունեցել «06»-ի ու «ՈւԱԶ»-ի բախումը:
«Վթարի հետևանքով ՎԱԶ 2106-ի ուղևորները՝ Նորավան գյուղի բնակիչներ 27-ամյա Հասմիկ Գրիգորյանը, 3-ամյա Անժելա Հովհաննիսյանը, «ՈւԱԶ»-ի վարորդը` Շենաթաղ գյուղի բնակիչ 34-ամյա Սուրեն Մկրտչյանը, նրա ուղևորները՝ Շենաթաղ գյուղի բնակիչներ 14-ամյա Գևորգ Մուսայելյանը, 3-ամյա Զեփյուռ Ավանեսյանը և 51-ամյա Առաքել Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–