ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր օգոստոսի 13-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4–ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։
Փաստի առթից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ Ford-ը կայանված է եղել տան դիմաց` ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ ՎԱԶ 21099-ը բախվել է Ford-ին։ ՎԱԶ-ի վարորդը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից է։–0–