ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․ /Նովոստի֊Արմենիա/․ Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է shamshyan.com֊ը, ժամը 16:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա Մխիթար Ամիրյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Մ. Ամիրյանն ու ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 61-ամյա Մելանյա Ղազարյանը, 49-ամյա Գյուլնար Պապոյանը և 30-ամյա Արտակ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:֊0֊