ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև, բախվելով ապառաժ քարերին, հայտնվել դաշտամիջյան հատվածում, հաղորդում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը, ով երիտասարդ տղա է, տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում