546.58
7.56
483.4
+7
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 13 վիրավոր, այդ թվում` մանկահասակ երեխաներ և Չեխիայի քաղաքացիներ (ՖՈՏՈ)

12:56
04 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00 սահմաններում Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes և Nissan մակնիշների ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով 13 մարդ, որից 4-ը` երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: 

ДТП.JPG

Կայքի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: 

Աղբյուրի հաղորդմամբ, Գեղարքունիքի մարզին ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 56-ամյա Արայիկ Մեսրոյանը, իսկ Nissan-ը վարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 51-ամյա Ջիվան Ղահրամանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Մեսրոյանի ուղևորները՝ Վեդի քաղաքի բնակիչ 32-ամյա Լյուդվիգ Թոփչյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ 49-ամյա Մարինե Մարտոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ 17-ամյա Տաթև Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ 23-ամյա Սուսաննա Մեսրոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ 4-ամյա Նարեկ Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ 1-ամյա Արփի Թոփչյանը, Վեդի քաղաքի բնակիչ 4-ամյա Սեդա Թոփչյանը և Nissan-ի ուղևորներ Հենրիկ Ղահրամանյանը, Բորիս Մանգասարյանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ 34-ամյա Սարգիս Մուսայելյանը, 18-ամյա Լիանա Մուսայելյանը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:26
18 Ապրիլի 2019
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը:
17:20
18 Ապրիլի 2019
Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը
Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:39
18 Ապրիլի 2019
Ինքնասպանության հասցնելը. հայտնի են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ։
16:52
17 Ապրիլի 2019
Քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում խոշտանգումներից քաղաքացու մահվան փաստով
Ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանի նկատմամբ:
13:32
17 Ապրիլի 2019
Փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել. 42–ամյա տղամարդը բերման է ենթարկվել
Փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել. 42–ամյա տղամարդը բերման է ենթարկվել։
21:15
16 Ապրիլի 2019
Կոտայքում Opel–ը մխրճվել է ԶԻԼ-ի մեջ. կան տուժածներ
Կոտայքում Opel–ը մխրճվել է ԶԻԼ-ի մեջ. կան տուժածներ:
18:34
16 Ապրիլի 2019
Երևանում 71–ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել ու գլորվել նկուղ
Երևանում 71–ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել ու գլորվել նկուղ, նա հոսպիտալացվել է։
13:07
16 Ապրիլի 2019
Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
22:38
15 Ապրիլի 2019
Փլուզվել է Փարիզի Աստվածամոր տաճարի սրաձողը (ՎԻԴԵՈ)
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված ուժգին հրդեհի պատճառով փլուզվել է տաճարի սրաձողը:
22:00
15 Ապրիլի 2019
Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է (ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի կենտրոնի Նոթղ Դամ տաճարում: