ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ Գ. Ք-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշենի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով վարորդ Գ. Ք-ն կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև ոստիկանների ժամանումը, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշը ու դեպքի վայրում ոստիկաններին ու փրկարարներին ասում էին, որ ավտոմեքենան եղել է առանց համարանիշների։-0-