438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ավտովթար Արարատում. կա 1 զոհ, 3 վիրավոր

10:59
29 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ 26-ամյա Արամ Չիչոյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետև հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, այնուհետև բետոնե պարսպին։

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով վարորդ Արամ Չիչոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորները՝ Երևան քաղաքի Իտալական թաղամասի բնակիչներ 26-ամյա Արթուր Անդրեսյանը, 31-ամյա Սոֆիկ Խաչատրյանը և 26-ամյա Սուսաննա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից 2 վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ