437.67
4.35
404.35
-1
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ավտովթար Արագածոտնում. BMW–ի 58–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր (ՖՈՏՈ)

11:06
30 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արթուր Մաթևոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով Ա. Մաթևոսանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակչ 33-ամյա Վահագն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

ДТП, Шамшян

Կայքի հաղորդմամբ, վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի տեսուչ Խաչիկ Ավետիսյանը, ով, ստանալով վթարի մասին ահազանգը, շտապել է դեպքի վայր ու տեսնելով վիրավորին ավտոմեքենայից դուրս՝ գետնին ընկած, մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել է հիվանդանոց: Մահացածի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր դուրս, ով շպրտվել է ավտոմեքենայից: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ