ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են աշխատակիցներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:-0-