ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 30-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի Շատի վանքի տարածքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են և վերադարձի ճանապարհը չեն գտնում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
«Փրկարարները Շատի վանքի տարածքում հայտնաբերել են Իսրայելի քաղաքացիներ՝ 1997 թ. ծնված Բ. Ք.-ին և 1996 թ. ծնված Ի. Լ.-ի և ուղեկցել Շատին գյուղ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–