436.74
4.42
403.98
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ինքնասպանություն Երևանում

14:57
01 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 59-ամյա Իվան Շուկի դին։

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ:

Կայքի հաղորդմամբ` տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց հատակը ամբողջովին պատված է արյունով: Մահացածի մոտ հայտնաբերվել է 20 լիտր տարողության բենզինի տարա, իսկ խոհանոցից մինչև հյուրասենյակ մահացածի մոտ հայտնաբերվել է հատուկ անցկացված գազի ռետինե խողովակը, ով, ի դեպ, բաց էր թողել գազը, և հարևանները, զգալով գազի հոտը, դիմել էին համատիրության նախագահին, ում և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել:

Տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, քանի որ մահացածի ձեռքի դաստակի մասերում կան կտրված հետքեր։

«Տան լոգարանում հայտնաբերվել է դանակ, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նամակ-երկտող», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի կարգադրությամբ նյութեր են նախապատրաստվում: Հայտնաբերված նամակը, դանակը, բենզինի տարրան և այլ կարևոր իրեր ընթերակաների ներկայությամբ առգրավվել են:

Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական և մի շարք այլ փորձաքննություններ:

«Տեղում աշխատող մասնագետներն ասում էին նաև, որ եթե բնակիչները, համատիրության նախագահը և փրկարարները օպերատիվ չգործեին, ապա չէր բացառվում, որ գազի արտահոսքից տեղի կունենար պայթյուն և 9 հարկանի շենքը լուրջ վնասներ կկրեր, այդ թվում նաև՝ մարդկային», –նշվում է հաղորդագրության մեջ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին