ԵՐԵՎԱն, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր հրդեհ է բռնկվել Իջևանի գորգագործական կոմբինատում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 12-ին ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Իջևանի գորգագործական կոմբինատ»-ի երկհարկանի շինության տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:22-ին: Պարզվել է, որ այրվել է փայտյա 1 կառուցատարր (գերան)», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–