ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել հերթական դժբախտ պատահարը ծնողների անուշադրության պատճառով։
Ինչպես հաղորդում է piter.tv–ին, երեք տարեկան երեխան ընկել է պատուհանից։ Փոքրիկն ընկել է 15 մերտ բարձրությունից։ Բարեբախտաբար, նա ողջ է մնացել։ Այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկները վիճակը ծանր են գնահատում։
Ոստիկանները պարզել են, որ երեխան մեծանում է հայկական ընտանիքում, որը բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Թոռնիկի հետ այդ պահին տանը եղել է 58–ամյա տատիկը։ Նա էլ շտապ օգնություն է կանչել։–0–