ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13 շենքի 69 բնակարանի բնակիչը, գալով տուն, նկատել է, որ տան մուտքի դռան փականը կոտրված է և մտնելով ներս՝ հայտնաբերել է տունն ամբողջովին տակնուվրա արած:
Գողը կամ գողերը տակնուվրա են արել ննջասենյակը, հյուրասենյակը և զգեստապահարանի միջից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն փորձաքրեագետները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակարանատերերն ասում էին. ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում բացակայել ենք տանից: Երեխաներին տարել էինք երաժշտական դպրոց ու վերադառնալով՝ ականատես ենք եղել այս տեսարանին: «Առաջին քայլը, որ արել ենք՝ ահազագել ենք ոստիկանություն ու հոսով ենք, որ գողը կամ գողերը, ինչպես նաև գողոնը կհայտնաբերվեն»:-0-