542.91
7.61
477.07
+34
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են նոր մանրամասներ Երևանում 6 տարեկան երեխայի վրաերթի կապակցությամբ. հարուցվել է քրեական գործ

19:07
07 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 6-ամյա երեխայի վրաերթի դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2016թ. մայիսի 07-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս, 2009թ. ծնված Վլադիմիրին, այնուհետև երեխան վրաերթի է ենթարկվել «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի կողմից: Վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երևանում ավտովթարի հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել>>

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի էական հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշական և դատաավտոտեխնիկան փորձաքննություններ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
26 Հունիսի 2019
Երևանում 2 օձ են բռնել, որոնցից մեկը` չպարզված տեսակի
ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում:
14:51
26 Հունիսի 2019
Թբիլիսիի բախումների հետևանքով հայ է վիրավորվել. նա գլխի շրջանում վնասվածք է ստացել
Թբիլիսիի բախումների հետևանքով ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի է տուժել։
14:12
26 Հունիսի 2019
Դաժան սպանության համար կասկածվողն աղջկա հետ ծանոթացել է 4 օր առաջ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Քննչական խումբ է ստեղծվել նախօրեին Երևանի Մառի փողոցի 25-ամյա Էլեն Սիմոնյանին առաձնակի դաժանությամբ սպանելու փաստով:
12:25
26 Հունիսի 2019
Երևանում տղամարդը ծեծելով սպանել է եղբորը
Երևանում տղամարդը ծեծելով սպանել է 65-ամյա եղբորը:
11:28
26 Հունիսի 2019
Դեմքն ամբողջությամբ ջնջխված էր. 25–ամյա աղջկա են սպանել Երևանում
Նախօրեին Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է կատարվել:
21:25
25 Հունիսի 2019
Ողբերգական վրաերթ Երևանում. Ֆրանսիայի 73–ամյա քաղաքացին տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. Ֆրանսիայի 73–ամյա քաղաքացին տեղում մահացել է:
18:54
25 Հունիսի 2019
24–ամյա կինը Երևանի բանկերից մեկում փորձել է կեղծ եվրոներ իրացնել
24–ամյա կինը Երևանի բանկերից մեկում փորձել է կեղծ եվրոներ իրացնել:
17:09
25 Հունիսի 2019
Երևանի բնակարաններից մեկում 65–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նրան մահվան հասցնելու մեջ կասկածվում է տղամարդու կրտսեր եղբայրը
Երևանի բնակարաններից մեկում 65–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նրան մահվան հասցնելու մեջ կասկածվում է տղամարդու կրտսեր եղբայրը
16:28
25 Հունիսի 2019
7–ամյա դստեր սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվեց
Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին:
12:00
25 Հունիսի 2019
Հրազդանում 9 տարեկան երեխայի դի է հայտնաբերվել ջրանցքում (ՎԻԴԵՈ)
Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեին Հրազդանում։
17:08
24 Հունիսի 2019
Գողանալ և վաճառել. Երևանում մի քանի Mercedes-են գողացել և մասնատել
Երևանում մի քանի Mersedes-են գողացել և մասնատել:
15:30
24 Հունիսի 2019
Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է
Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է: