ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատի» մոտակա վագոն-տնակում:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ:
«Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տնակում (մոտ 150 քմ)», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։–0–