ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի հանրապետությունում գրանցվել է օձերի հայտնաբերման 7 դեպք, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։
Այսպես, հւնիսի 4-ին, ժամը 20:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունու գյուղապետարանի մոտակայքում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Загружается новость ... "Лево"
Նույն օրը ժամը 19:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել։ Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Տերյան փողոցի քոթեջներից մեկի խոհանոցում օձ է նկատվել։ Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ, այն տեղափոխվել է անվտանգ տարածք:
Ժամը 16:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 36/4 շենքի բակում օձ է նկատվել։ Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ժամը 12:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 69/1 հասցեում գտնվող գրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Загружается новость ...
"Право"
Ժամը 11:33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 4-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:–0–