484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Գտնվել են Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի երկու սև արկղերը
18:37
10 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Որոնողական ծառայությունները գտել են նոյեմբերի 4–ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ–12 ինքնաթիռի երկու սև արկղերը, հաղորդել է Ֆրանս Փրես գործակալությունը` հղում անելով երկրի տրանսպորտի, ճանապարհների և կամուրջների նախարար Կուոնգ Դանխյեր Գատլուակին։

Նախարարը սև արկղերը գտնելու մասին տեղեկացրել է Radio Juba–ի եթերում։ Դեռևս չի հաղորդվում այն մասին, թե երբ կհրապարակվեն սև արկղերի տվյալները։

Նոյեմբերի 4–ին Ջուբա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ԱՆ-12 բեռնատար օդանավը։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Տարբեր տվյալներով` զոհվել է 40 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուերը (Philip Aguer) Sputnik գործակալությանը տեղեկացրել էր, որ ԱՆ–12 ինքնաթիռը երկիր է ժամանել Տաջիկստանից։

Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ԱՆ–12 ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները` ՀՀ հինգ քաղաքացի և մեկ ռուսաստանցի, ով էթնիկ հայ էր։ Զոհվել են նաև ինքնաթիռի բոլոր ուղևորները, ինչպես նաև նրանք, ովքեր աղետի պահին եղել են գետնի վրա։ Ողջ է մնացել երեք մարդ։

Այս պահին հայ և ռուս դիվանագետներն աշխատում են անձնակազմի զոհված անդամների աճյունները հայրենիք տեղափոխելու ուղությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ: