422.58
4.25
391.97
+15
Եղանակը Երևանում
Հայ

Գողություն` ողբերգական ավարտով. Երևանում ճակատ–ճակատի բախվել են Lexus-ն ու Mercedes-ը, կա 2 զոհ, 3 ծայրահեղ ծանր վիրավոր

12:43
27 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի զորամասի դիմաց, բախվել են Lexus մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 3 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Կայքի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանը և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Վիրավորներն են 42-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված` Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։

Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Կայքի տեղեկացմամբ, մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ էին կատարում, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմում է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնում, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առևանգել են։ Իրավապահները պարզում են, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին է, որի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև արտասահմանյան համարանիշներ։ Պարզվել է նաև, որ Lexus-ը դեպի օդանավակայանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և առաջ ընթանալով՝ անցել բետոնե բաժանարար գոտու վրայով՝ հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, այնուհետև բախվել Mercedes-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև Lexus-ի սեփականատիրոջ հայտնած տեղեկատվության իսկությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
01 Ապրիլի 2024
36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով
36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով
14:14
01 Ապրիլի 2024
UAZ–ը կողաշրջվել է․ մոտ 100լ․ դիզվառելիք է թափվել
UAZ–ը կողաշրջվել է․ մոտ 100լ․ դիզվառելիք է թափվել
10:13
01 Ապրիլի 2024
Opel–ը բախվել է մեքենային, այնուհետև տան պատին․ 48–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)
Opel–ը բախվել է մեքենային, այնուհետև տան պատին․ 48–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել․ ՖՈՏՈ
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ