534.18
7.56
476.18
+32
Եղանակը Երևանում
Հայ

Գողանալ և վաճառել. Երևանում մի քանի Mercedes-են գողացել և մասնատել

17:08
24 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2019թ.-ի հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն և ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առևանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրը, ինչպես նաև՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (Ազատությունից ապօրինի զրկելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 324-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը), որը նույն օրը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեք անձ ճանաչվել է տուժող:

Загружается новость ... "Лево"

«Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այլ անձի անվամբ ներկայանալով, շահադիտական նպատակով անձին ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան 14.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու և ավտոմեքենայի գումարը բնակարանում վճարելու պատրվակով Սևան քաղաքի երկու բնակիչների՝ ծնված 1995 և 1994թթ., ուղեկցել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող բնակարան, որը վարձակալել էր՝ նախապես պլանավորած հանցագործությունը կատարելու նպատակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Այնուհետև, ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու և վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից, և հափշտակել նույն շենքի բակում կայանված նշված ավտոմեքենան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սրահում գտնված տուժողներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ մասնատված և հաշվառման համարանիշերը փոխված վիճակում՝ Երևան քաղաքում գործող ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում, որի զննությամբ, ի թիվս նշված և այլ մասնատված ավտոմեքենաների, հայտնաբերվել են նաև ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հափշտակության վերաբերյալ քննվող քրեական գործով որոնվող «Մերսեդես-բենց S 550» մակնիշի և ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որոնվող «Մերսեդես-բենց S 350» մակնիշի երկու այլ ավտոմեքենաներ:

«Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի աշխատակիցը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին,2019թ. հունիսի 20-ին 6000 ԱՄՆ դոլար գումարով ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա երիտասարդից ձեռք է բերել նաև երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով տուժողներից մեկին պատկանող վերոհիշյալ «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի հասցրել ապամոնտաժել, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից», - հայտնում է քննչական կոմիտեն:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019թ. մայիս-հունիս ամսիներին ապամոնտաժելու և պահեստամասերը վաճառելու նպատակով ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող նշված կետի աշխատակցի կողմից ևս հինգ հատ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել, որոնք նա նույն կերպ ապամոնտաժել և պահեստամասերի զգալի մասը վաճառել է:

Նշվում է, որ քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երևան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության  դեպքերին հնարավոր այլ անձանց մասնակից լինելու հանգամանքներն ստուգելու, նրանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, վերջիններիս ինքնությունը պարզելու, ինչպես նաև՝ հափշտակված այլ ավտոմեքենաներն ու վաճառված պահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
22 Հուլիսի 2019
Կադրեր են հրապարակվել Երևանի կենտրոնում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո (ՎԻԴԵՈ)
ԱԻՆ-ը քիչ առաջ կադրեր է հրապարակել Խորենացու փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո:
12:48
22 Հուլիսի 2019
Երևանի կենտրոնում տուն է այրվում
Երևանի կենտրոնում այրվում է բնակելի տուն:
11:46
22 Հուլիսի 2019
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել:
10:35
22 Հուլիսի 2019
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ (ՖՈՏՈ)
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին, նրանք կալանավորվել են։
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է: