439.41
4.47
403.94
+9
Եղանակը Երևանում
Հայ

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17:36
22 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2017թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ից 20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող օպտիկական սրահներից մեկից հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են ՍՊԸ-ի կնիք, փաստաթղթեր, բանկային քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երկու երիտասարդ փորձում գողացված բանկային քարտով բանկոմատից գործարք կատարել:

«Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու, այլ քաղաքացու բանկային քարտը նրանց մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ։

ՔԿ-ն խնդրում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:-0-

банкомат, кража

банкомат, кража



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է