536.6
7.56
476.68
+32
Եղանակը Երևանում
Հայ

Գեղարքունիքի մարզում 9 տարեկան երեխան մոր կողմից անզգուշաբար արձակած կրակոցի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

14:31
04 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի միջին երրորդականի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Արտանիշ գյուղի բնակիչ՝ 9-ամյա Ա. Գ.-ն է, ով վնասվածքը ստացել է հրացանից արձակած կրակոցի հետևանքով։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Ա. Գ.-ն իրենց տան բակում «Բայկալ» տիպի օդամղիչ հրացանից կրակոցներ է արձակել թիրախի վրա։ Դա տեսնելով՝ նրա մայրը՝ Գ. Աղաջանյանը, լիցքավորված հրացանը վերցրել է երեխայի ձեռքից և ուղղություն վերցրել թիրախի մոտ՝ ուսումնասիրելու այն, և մայրը, չիմանալով, որ հրացանը վերալիցքավորված է, պատահաբար քաշել է ձգանը, ինչի հետևանքով հնչել է կրակոց, և որդին ստացել է վնասվածք։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ աղբյուրի, երեխայի մայրն աշխատում է Արտանիշի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:12
14 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
11:00
14 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա, կա վիրավոր։
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ:
15:19
12 Հուլիսի 2019
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
11:29
12 Հուլիսի 2019
Ողբերգական վթար Երևանում. կա 2 զոհ և վիրավորներ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Նախօրեի ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:30
12 Հուլիսի 2019
Հայաստանում 29–ամյա քաղաքացին ընկել է 20–մետրանոց ջրհորը
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
21:01
11 Հուլիսի 2019
Ամուսինը կտրել է կնոջ պարանոցը` փեսայի հետ սիրային կապի մեջ կասկածելու համար. հրապարակվել է նրա ազատազրկման վճիռը
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինը  սպանել է կնոջը՝  նրան կասկածելով դավաճանության մեջ։
17:53
11 Հուլիսի 2019
Պայթյուն Ջրվեժում, կա տուժած
Այսօր ցերեկը պայթյուն է որոտացել Ջրվեժ գյուղում։
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
14:18
11 Հուլիսի 2019
Մերձմոսկվայում ՋԷԿ է այրվում. կան տուժածներ
Միտիշչի քաղաքում այսօր հրդեհվել է ՋԷԿ–27–ի տարածքում գտնվող բարձրավոլտ ճնշման կայանը։