536.06
7.43
481.33
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երկու տարեկան աղջնակը մահացել է «հայկական» հարսանիքի ժամանակ Մոսկվայի մարզում

16:36
15 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախորդ ուրբաթ Մոսկվայի մարզի Լոտոշինսկի շրջանում «հայկական» հարսանիքի ժամանակ երկու տարեկան աղջնակ է մահացել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

36 տարեկան Հակոբը (բոլոր անունները փոխված են) և 32–ամյա Աղունիկն աշխատում էին կարի ֆաբրիկայում, որը զբաղվում էր սպորտային հանդերձանքի և պարագաների արտադրությամբ։ Տղամարդն ինժեներ էր, կինը` դերձակ։ Ընտանիքը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ, այդ իսկ պատճառով ամուսինները որոշեցին դիմել բժշկի։ Լույս աշխարհ եկան երկու հիանալի փոքրիկներ` տղա և աղջիկ։

Վերջերս տղամարդու եղբայրը հայտարարեց նշանադրության մասին։ Գումար տնտեսելու նպատակով որոշվեց հարսանիք կազմակերպել հենց կարի ֆաբրիկայում։ Չարաբաստիկ օրը մինչ մեծահասակներն ուտում և խմում էին, երեխաներին թողել էին Կարմիր անկյունում։ Աղունիկն ընդամենը մի քանի րոպեով մտավ անկյուն երկու տարեկան երեխաների տակդիրները փոխելու համար։ Սկզբում նա փոխեց դստերը, հետո սկսեց փոխել որդու տակդիրը։ Հանկարծ կինը լսեց ուժեղ դղրդյուն և փոքրիկի խուլ ճչոցը։ Նա հետ նայեց ու տեսավ փոքրիկի ոտքերը, որոնք ցցվել էին հսկայական արկղի տակից։ Աղունիկն ուշաթափվեց, սակայն իր մեջ ուժ գտավ և զանգահարեց շտապ օգնություն։ Շտապօգնության մեքենան ժամանեց շատ արագ։ Բժիշկները երեխայի մոտ ախտորոշեցին գլխուղեղային փակ վնասվածք և երկրորդ աստիճանի կոմա։ Հիվանդանոցում փոքրիկին վիրահատեցին, սակայն չնայած բժիշկների ջանքերին, նա մահացավ վերակենդանացման բաժանմունքում` չգալով գիտակցության։

«Փաստի առթիվ իրականացվում է ստուգում, որի արդյունքում կընդունվի ընթացակարգային որոշում», – աղբյուրին հաղորդել է ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:05
26 Ապրիլի 2019
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Իրանում հետախուզվող քաղաքացին
Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ-ի քաղաքացի:
13:31
24 Ապրիլի 2019
Արցախում երկրաշարժ է գրանցվել
Այսօր Արցախում երկրաշարժ է գրանցվել։
11:09
24 Ապրիլի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը դիմել է փախուստի
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը դիմել է փախուստի:
22:24
23 Ապրիլի 2019
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել:
20:56
23 Ապրիլի 2019
Վթարի հետևանքով ՀՀ մարզերից մեկի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից
Վթարի հետևանքով ՀՀ մարզերից մեկի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից:
16:11
23 Ապրիլի 2019
Երևանում այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (ՎԻԴԵՈ)
Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
12:28
23 Ապրիլի 2019
Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր է մահացել
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի ինքնազգացողությունը վատացել է չվերթի ժամանակ:
10:35
23 Ապրիլի 2019
Բնակելի չորսհարկանի տուն է փլուզվել Ստամբուլում (ՎԻԴԵՈ)
Չորսհարկանի տուն է փլուզվել երկուշաբթի Ստամբուլի շրջաններից մեկում:
16:54
22 Ապրիլի 2019
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
22:57
21 Ապրիլի 2019
Սյունիքի մարզում մասամբ եկեղեցի է փլուզվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
16:45
21 Ապրիլի 2019
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Նախօրեին՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
13:57
21 Ապրիլի 2019
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել: