418.04
4.21
392.6
+23
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է

14:25
13 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ: Նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հուլիսի 12-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն ևս մի հաղորդում է ստացվել որ «ձախ բազկի շրջանի և նստատեղի շրջանի աջից կտրած- պատռած վերքեր, քթոսկրի կոտրվածք տեղաշարժով, քթի վերին և ծնոտի վերջույթների շրջանների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ այլ քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին նշված փողոցում, վիճաբանության ժամանակ և հրաժարվել է հաղորդում տալ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն դանակով հարվածել և վնասվածք է պատճառել հիվանդանոց դիմած Երևանի 31-ամյա բնակիչը:

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում