425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում անչափահաս վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել կնոջը

11:48
05 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՈՒրբաթ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ նախկին պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Загружается новость ... "Право"

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Աղբյուրի հաղորդմամբ՝  մեքենայի դիմապակին ամբողջովին վնասվել է և դիմապակու վրա էլ կան վրաերթի հետքեր: Վարորդը ավտոմեքենան թողներով դեպքի վայրում, վիրավորին էլ՝ անօգնական, դիմել է փախուստի:

Ճանապարհային ոստիկանությունն ու Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը 14-ից 15 տարեկան երեխա է՝ Դավիթ Ավետիսյան անուն ազգանվամբ, ում հայրը այս պահին էլ դեպքի վայրում է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.ի 242 հոդվածի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունքը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունքը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ