546.58
7.56
483.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Էջմիածնում դաժանաբար սպանել են տեղի հայտնի կոնյակի խանութի սեփականատիրոջը

14:59
14 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ: Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ) հատկանիշներով:

Ըստ աղբյուրի, սպանվածը հայտնաբերվել է ննջասենյակում՝ կպչուն ժապավենով բերանը, ոտքերն ու ձեռքերը կապած, և մարմնական բազմաթիվ վնասվածքներով: Տան բոլոր սենյակները ամբողջովին տակնուվրա են արված, սպանվածին պատկանող ավտոտնակից էլ առևանգել են նրան պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան և նրան պատկանող՝ Էջմիածնում հայտնի կոնյակի խանութը ամբողջովին թալանված է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:26
18 Ապրիլի 2019
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը:
17:20
18 Ապրիլի 2019
Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը
Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:39
18 Ապրիլի 2019
Ինքնասպանության հասցնելը. հայտնի են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ։
16:52
17 Ապրիլի 2019
Քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում խոշտանգումներից քաղաքացու մահվան փաստով
Ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանի նկատմամբ:
13:32
17 Ապրիլի 2019
Փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել. 42–ամյա տղամարդը բերման է ենթարկվել
Փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել. 42–ամյա տղամարդը բերման է ենթարկվել։
21:15
16 Ապրիլի 2019
Կոտայքում Opel–ը մխրճվել է ԶԻԼ-ի մեջ. կան տուժածներ
Կոտայքում Opel–ը մխրճվել է ԶԻԼ-ի մեջ. կան տուժածներ:
18:34
16 Ապրիլի 2019
Երևանում 71–ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել ու գլորվել նկուղ
Երևանում 71–ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել ու գլորվել նկուղ, նա հոսպիտալացվել է։
13:07
16 Ապրիլի 2019
Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
22:38
15 Ապրիլի 2019
Փլուզվել է Փարիզի Աստվածամոր տաճարի սրաձողը (ՎԻԴԵՈ)
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված ուժգին հրդեհի պատճառով փլուզվել է տաճարի սրաձողը:
22:00
15 Ապրիլի 2019
Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է (ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի կենտրոնի Նոթղ Դամ տաճարում: