478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Դաժան սպանություն Գյումրիում. երիտասարդի վրա հայտնաբերվել են սուր–կտրող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներ
11:09
18 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է` Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, հաղորդում է shamshyan.com–ը։

Փրկարարները, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, բնակարանում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն է:

Կայքի հաղորդմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր: Բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայնակ։ Նրա քույրն ու մայրը եղել են Երևանում:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
13:44
17 Սեպտեմբերի 2017
Մայրը 43-ամյա որդուն ննջասեյակում կախված է հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
12:51
17 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Երևանի հայտնի սրճարանում
Նախօրեին հրդեհ է բռնկվել Երևանի հայտնի սրճարաններից մեկում:
21:15
16 Սեպտեմբերի 2017
Երևանում պատշգամբից ընկած երեխան տանը եղել է տատիկի հետ
Այսօր Երևանի Արցախի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբից երեխա է ընկել:
18:50
16 Սեպտեմբերի 2017
Երևանում պատշգամբից 7 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում այսօր 7 տարեկան ընկել է բարձրահարկ շենքի պատշգամբից։
13:05
16 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ՃՏՊ Արագածոտնում. վարորդը տեղում մահացել է
Շաբաթ օրը խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
11:58
16 Սեպտեմբերի 2017
Երևան–Սևան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կա 5 վիրավոր
Վթարի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։
15:55
15 Սեպտեմբերի 2017
Շուրջ 20 մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում հնչած պայթյունի հետևանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Շուրջ 20 մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում կայանած վագոնում հնչած պայթյունի հետևանքով։
15:13
15 Սեպտեմբերի 2017
35-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 5-ամյա երեխայի նկատմամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Քրեական գործ է հարուցվել 5–ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու փաստով։