551.07
7.36
487.5
-1
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկները հայտնել են արցախցի աղջնակի առողջական վիճակի մասին, որի ընտանիքը մահացել է շմոլ գազից թունավորման հետևանքով

16:01
09 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը խոսել է արցախցի աղջնակ Նատալի Մուսայելյանի առողջական վիճակի մասին, ով նախօրեին հոսպիտալացվել է Շուշիում շմոլ գազից թունավորման հետևանքով։

2011 թ.–ին ծնված Նատալի Մուսայելյանը շտապօգնության մեքենայով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա ծնողներին ու 2014թ.–ին ծնված եղբորը գտել են մահացած վիճակում իրենց բնակարանում, ամենայն հավանականությամբ, շմոլ գազից թունավորվելու հետևանքով։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է «Արցախպրեսը», հղում անելով Մհեր Մուսայելյանին, երեխայի մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում`  ծանր աստիճանի սոպորոզ վիճակով գիտակցության խորը խանգարումով:

Մուսայելյանի   խոսքով՝   ընդունման պահին Նատալին   եղել է ծանր վիճակում: 

«Երեխային   միանգամից   տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա շարունակում է ստանալ համապատասխան բուժում: Երեկոյան նյարդաբանի և ակուլիստի կողմից իրականացվել է հետազոտություն: Նա առաջիկա 2 ժամվա ընթացքում եղել է գրգռված վիճակում, իսկ  22:00-ից հետո   երեխայի վիճակը սկսել է կայունանալ: Պարզ պատասխանում է    մեր   կողմից տրված հարցերին,  առավոտյան   նախաճաշել է, բայց ունի թեթևակի քնկոտություն: Ներկայումս երեխան թոքերի թեթևակի խնդիրներ և ջերմություն ունի, բայց դրանք ժամանակի ընթացքում կանցնեն: Ներկայումս երեխայի կյանքին սպառնացող վտանգ չկա: Վիճակը գնահատվում է կայուն-ծանր», – նշել է  Մուսայելյանը: 

Մհեր Մուսայելյանի խոսքով, ըստ երեխայի պատմածի՝ նրան գտել են անկողնու տակ թաքնված: 

«Ըստ իս, երեխան վախից է նման քայլի դիմել, որի   հետևանքով էլ  փրկվել է: Համապատասխան սարքով շմոլ գազի ստուգման կոնցենտրացիան կազմել էր 50%:  Նման չափաքանակ դեռևս չենք տեսել, փոքրիկը փրկվել է հրաշքով», – նշել է բուժմիավորման տնօրենը։ 

«Արցախգազ» ՓԲ ընկերությունը զերծ   է մնացել մեկնաբանությունից՝ նշելով, որ   դեպքի առթիվ այժմ    քննություն է տարվում   համապատասխան մարմինների կողմից: Ընկերությունից տեղեկացրել են, որ   քննությունն ավարտելուց հետո իրենք   հանդես կգան պարզաբանմամբ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
19 Փետրվարի 2019
12–ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած
12–ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած:
19:14
19 Փետրվարի 2019
Սահմանապահները գտել են Սյունիքի մարզում անհետ կորած բնակչի դին
Որոնողական աշխատանքների ժամանակ շունը սկզբից գտել է քաղաքացու հեռախոսը, այնուհետև մեկուկես ժամ անց` նրա մարմինը։
19:33
18 Փետրվարի 2019
Երևանում Իրանի քաղաքացու դի է հայտնաբերվել շքամուտքի հատակին
Ողբերգական դեպք է տեղի ունեցել երկուշաբթի Երևանում։
10:28
18 Փետրվարի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում.հետիոտնը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում.հետիոտնը տեղում մահացել է:
13:06
17 Փետրվարի 2019
Արտակարգ պատահար Երևանի կենտրոնում. մեքենա է հրդեհվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
11:00
17 Փետրվարի 2019
53–ամյա կինն ու նրա 34–ամյա ամուսինը մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար
53–ամյա կինն ու նրա 34–ամյա ամուսինը մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։
20:20
16 Փետրվարի 2019
Գողությունն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել են 2 երիտասարդի (ՎԻԴԵՈ)
Գողությունն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել են 2 երիտասարդի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։
21:15
15 Փետրվարի 2019
28–ամյա վանաձորցին վիճաբանել է սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով հարվածել գլխին. հարուցվել է քրեական գործ
28–ամյա վանաձորցին վիճաբանել է սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով հարվածել գլխին, ոտքով՝ կրծքավանդակին, վայր գցել գետնին, որից հետո գարեջրի դատարկ շշով դիտավորությամբ հարվածել գլխին:
19:15
15 Փետրվարի 2019
Վանաձորում բախվել են Mercedes–ն ու Ford–ը. վիրավորները հոսպիտալացվել են
Վանաձորում բախվել են Mercedes–ն ու Ford–ը. վիրավորները հոսպիտալացվել են:
12:59
15 Փետրվարի 2019
Խոշոր շղթայական ՃՏՊ Երևանում. 5 մեքենա բախվել են, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել ուրբաթ գիշերը Երևանում։
13:48
14 Փետրվարի 2019
«Ագարակ» սահմանային անցակետում հայտնաբերվել է 53.79 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ. Իրանի քաղաքացի է կալանավորվել
«Ագարակ» սահմանային անցակետում հայտնաբերվել է 53.79 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ. Իրանի քաղաքացի է կալանավորվել:
10:25
14 Փետրվարի 2019
Ոստիկանները կին թմրամոլի են բերման ենթարկել (ՎԻԴԵՈ)
Կինը նշել է, որ թմրանյութը քաղել է, չորացրել ծխելու համար։