536.6
7.56
476.68
+23
Եղանակը Երևանում
Հայ

Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք է բացահայտվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21:00
20 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանները բացահայտել են բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։

козел

«Ժամը 21.20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց Ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին 30-ամյա Վահագն Ա․-ն և 32-ամյա Վարդան Խ․-ն։ Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու մաշկած մարմին, «Սայգա ՄԿ» և «ՏԻԿԿԱ Տ3» տեսակի ակոսափող, «ԲԵՆԵԼԼԻ» և «ՄՌ 155» տեսակի ողորկափող որսորդական հրացաններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ Վահագն Ա․-ի բանավոր հայտարարության՝ սպանված կենդանին բեզոարյան այծ է, որը նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, որսացել էր «ՄՌ-155» հրացանով։

Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ:
15:19
12 Հուլիսի 2019
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
11:29
12 Հուլիսի 2019
Ողբերգական վթար Երևանում. կա 2 զոհ և վիրավորներ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Նախօրեի ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:30
12 Հուլիսի 2019
Հայաստանում 29–ամյա քաղաքացին ընկել է 20–մետրանոց ջրհորը
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
21:01
11 Հուլիսի 2019
Ամուսինը կտրել է կնոջ պարանոցը` փեսայի հետ սիրային կապի մեջ կասկածելու համար. հրապարակվել է նրա ազատազրկման վճիռը
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինը  սպանել է կնոջը՝  նրան կասկածելով դավաճանության մեջ։
17:53
11 Հուլիսի 2019
Պայթյուն Ջրվեժում, կա տուժած
Այսօր ցերեկը պայթյուն է որոտացել Ջրվեժ գյուղում։
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
14:18
11 Հուլիսի 2019
Մերձմոսկվայում ՋԷԿ է այրվում. կան տուժածներ
Միտիշչի քաղաքում այսօր հրդեհվել է ՋԷԿ–27–ի տարածքում գտնվող բարձրավոլտ ճնշման կայանը։
12:49
11 Հուլիսի 2019
Դավթաշենի շենքերից մեկում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի կար
Դավթաշենի շենքերից մեկում վերելակ է ընկել:
10:41
11 Հուլիսի 2019
Զոդի կամրջի վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է
Ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: