ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. / Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կնոջը կասկածում են իր երկու վարկատուների սպանությունը պատվիրելու մեջ, գրում է shamshyan.com կայքը, նշելով, որ կինն իբր դրա համար խոստացել է 10 հազար դոլար վճարել։
Հաղորդման համաձայն, Սուսաննա Պապոյանը կասկածվում է Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությունը կազմակերպելու նպատակով շահադիտական նպատակներով Արմեն Պապոյանին և Ավետիս Խաչատրյանին հորդորելու մեջ։
Կայքի հաղորդմամբ, Պապոյանը պատվիրել է հանգուցյալ եղբոր կնոջ` Լուսինե Բաբայանի և նրա հոր` Հրանտ Բաբայանի սպանությունը, որ խուսափի 27 մլն դրամի ճափով պարտավորությունների կատարումից, որի փաստով Բաբայանները քաղաքացիական հայց էին ներկայացրել։
Կայքը գրում է, որ հանցագործությունը չի կատարվել Պապոյանից չկախված պատճառներով։ Հարուցվել է քրեական գործ։ -0-