ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հոկտեմբերի 28–ին ժամը 14։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 1 հասցեի հարևանությամբ Մոլդովայի քաղաքացի 44-ամյա Վասիլի Սերբան իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով բախվում է Վաղարշապատ քաղաքի բնակիչ 54-ամյա Սամվել Գևորգյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 30-ամյա Ֆրունզ Միրզոյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային։
Միրզոյանի Opel-ն էլ հարվածից առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկում հետիոտն 16-ամյա Սոնա Հովհաննիսյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ճանապարհային նյութեր են նախապատրաստվում։–0–