537.15
7.44
480.03
+23
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է 66-ամյա կնոջ մահվան դեպքը. մեղադրանք է առաջադրվել ազգականին

19:54
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11.40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչուհին՝ ծանր գանգուղեղային տրավմա, արյունահոսող պատռվածք վերք, վերին վերջույթներում ճանկռվածքներ ախտորոշմամբ: Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը) և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Կողոպուտը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): 66-ամյա կինը ճանաչվել է տուժող:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հավանական ականատեսներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութագիտական, ինչպես նաև՝ դատագենետիկական փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Лево"

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի տուժած կնոջ ազգականը, ով հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ՝ ծնված 1966 թվականին:

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Կապան քաղաքի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող աստիճաններին տղամարդը հանդիպել է 66-ամյա կնոջը, նրանից գումար խնդրել և մերժում ստանալուց հետո, դրամապանակը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, փորձել է այն վերցնել վերջինիս ձեռքից: Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ քաշքշել է նրան, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ նախաբազկի շրջանի ճանկռվածքներ», - հայտնում են քննչական կոմիտեից:

Քաշքշուկի հետևանքով կինը, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել աստիճանահարթակին, գլխով հարվածել գետնի անհարթ մակերեսին և ստացել փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչն էլ վերջինիս մահվան պատճառ է դարձել:

Վայր ընկնելուց հետո տղամարդը բացահայտ հափշտակել է կնոջ դրամապանակը, դրա մեջ եղած գումարը և նրան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել:

Նախաքննության ընթացքում անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության, նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցների արդյունքում տղամարդը խոստովանել է իր կողմից առերևույթ կատարված հանցագործության փաստը:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը հաշվառված է «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում` անձի օրգանական խանգարում ախտորոշմամբ: Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:

Հափշտակված գողոնը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:07
24 Մայիսի 2019
Երևանում 15-ամյա դպրոցականը դանակահարել է համադասարանցուն. հարուցվել է քրգործ
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
15:14
24 Մայիսի 2019
Շիրակի մարզում 59-ամյա քաղաքացին դանակահարել է քրոջը, վնասվածքներ պատճառել հորաքրոջ տղային, իսկ հետո ինքնասպան եղել (ՖՈՏՈ)
Այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
13:42
23 Մայիսի 2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է:
12:51
23 Մայիսի 2019
ՀՀ երեք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիայում տեղի ունեցած վթարում. դեսպանատուն
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի:
11:37
23 Մայիսի 2019
Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
18:15
22 Մայիսի 2019
Երևանի բնակիչը դաժանորեն ծեծել է հորը. ոստիկանություն
Երևանի Սարի Թաղի բնակիչը ձերբակալվել է հորը ծեծելու կասկածանքով:
17:41
22 Մայիսի 2019
Ողբերգական ՃՏՊ Իտալիայում. տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Հայաստանի քաղաքացիներ են տուժել Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի շրջվելու հետևանքով:
12:15
22 Մայիսի 2019
Սյունիքում հրդեհ է բռնկվել մարդատար ավտոբուսում, որում էքսկուրսիա մեկնող դպրոցականներ են եղել
Սյունիքում հրդեհ է բռնկվել մարդատար ավտոբուսում, որում էքսկուրսիա մեկնող դպրոցականներ են եղել:
11:53
22 Մայիսի 2019
Վոլժսկիում ամբողջությամբ այրվել է հայ բազմազավակ ընտանիքի տունն, իրերն ու գույքը
Վոլժսկիում մայիսի 20–ի գիշերն ամբողջությամբ այրվել է Արամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող տունը, իրերն ու ավտոմեքենան։
10:44
22 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևանում. BMW–ն գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր
30–ամյա օպերլիազորը BMW–ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում։
21:15
21 Մայիսի 2019
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը դուրս է վազել խցից, կտրող-ծակող գործիքով հարվածել մեկ այլ դատապարտյալի. հարուցվել է քրգործ
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը դուրս է վազել խցից, կտրող-ծակող գործիքով հարվածել մեկ այլ դատապարտյալի. հարուցվել է քրգործ:
18:47
21 Մայիսի 2019
Արագածոտնում 3 անչափահասներ խատուտիկ են կերել ու թունավորվել են
Արագածոտնում 3 անչափահասներ խատուտիկ են կերել ու թունավորվել են։