ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր, սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում, Մերձավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Շահնազարյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:-0-