ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Հունիսի 29-ին ժամը 11։45-ի սահմաններում Երևանյան փողոցում՝ Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ ցուցանակն ազդարարող էլեկտրասյանը։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com –ի հաղորդմամբ` վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին, ովքեր հիմնականում Թաիրով գյուղի բնակիչներ են, առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ -0-